Lost in Play İnceleme (Cybik)
Վերջին steam զեղչի ժամանակ Lost in play խաղը տեսա, լավ էժանացել էր ու որոշեցի առնեմ (1500 դրամի կարգի էր): Ու էս են քիչ խաղերից ա, որ մինչև առնելը ոչ մի բան չգիտեի ու առնելուց հետո շատ գոհ մնացի:
Խաղը հավես պատմություն ունի, հերոսները հորինված լեզվով են խոսում, բայց դու բոլորին լավ էլ հասկանում ես :)
Խաղը բաղկացած ա տարբեր գլուխկոտրուկներից: Գլուխկոտրուկները չեն կրկնվում, շատ հետաքրքիր են, տեղ-տեղ բավական բարդ են կամ հատուկ շփոթեցնող տեսք ունեն:
Շատ լավ մյուզիք ա մեջը ու սաունդ էֆֆեկտներ:
Արտը բոմբ ա, ես որ շատ հավանեցի: Լավ հումորով մարդիկ են սարքել, մեկ ու մեջ շատ խնդալու ա ու առհասարակ շատ բարձր տրամադրություն ա ապահովում խաղը:
Խաղը անցնելու համար պետք ա 5-6 ժամ, շատ լավ տարբերակ ա ցրվելու համար:
Trophy hunter -ները նույն պես կարան խաղան, ընդհամենը 19 աչվիմենթ ա մեջը, ես խաղը անցնելու պահին ունեի 18-ը, առանձնապես բան չեմ արել ուղղակի խաղացել եմ ու տեղ-տեղ միքիչ բզբզացել, են մի հատն էլ հեշտությամբ ստացա ուղղակի պետքական մասը նորից խաղալով (2 րոպեյվա հարց): Ես որ չեմ սիրում աչիվկայի համար խաղ խաղալ, կոնկրետ էս դեպքում բոլոր աչիվկաները ունեմ)
10/10 !!!
Հ.Գ Իրականաում ահագին բարդ ա review գրել, երբ բողոքելու բան չունես :D